Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ Պուտինը կհեռանա մեկ տարում

Եվ Պուտինը կհեռանա մեկ տարում
23.01.2014 | 23:27

Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերի կարծիքով՝ ռուսական համակարգը չի դիմանա, եթե մեկ բարել նավթի գինը ցածր լինի 60 դոլար շեմից՝ հաղորդում է The Telegraph-ը:
«Այն ամենը, ինչ պահանջվում է, մեկ բարել նավթի գնի նվազումն է մինչև 60 դոլար, և Պուտինը կհեռանա մեկ տարում: Դուք կզարմանաք, թե իրականում համակարգն ինչքան փխրուն է»,- ասել է Բրաուդերը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանին չեն օգնի նաև միջազգային պահուստները: «Մենք 2008 թ. տեսանք՝ ինչպես ամեն ինչ փլուզվեց մի քանի ամիսների ընթացքում՝ չնայած Ռուսաստանն աշխարհում երրորդն էր պաշարների ծավալով: Այդպես չպետք է լիներ, բայց եղավ»,- ասել է նա:
Բրաուդերը կարծում է, որ Ռուսաստանում կարող են սկսվել փողոցային անկարգություններ, ինչպես Ուկրաինայում, որոնց համար կատալիզատոր կարող են հանդիսանալ նավթը կամ պահուստային դաշնային համակարգի քաղաքականությունը: Նրա խոսքերով՝ Պուտինի դաշնակիցները կհրաժարվեն նրանից, երբ խնդիրներ առաջանան:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ